«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մեղավորը միշտ էլ գրքերն են

Մեղավորը միշտ էլ գրքերն են
07.01.2014 | 14:24

Տրիպոլիում արմատական իսլամիստներն այրել են հնագույն քրիստոնեական գրադարանը՝ հաղորդել է Agence France-Presse-ը: Գրադարանում կար 80 հազար գիրք և ձեռագիր, որոնց երկու երրորդը վառվել է: Նյութերը, որոնք հնարավոր է եղել փրկել, մեծամասամբ վնասվել են: Գրադարանը պատկանում էր հույն ուղղափառ քահանա Իբրահիմ Սուրուժուին: Նա մեղադրվել էր Մուհամեդ մարգարեի մասին իսլամի համար վիրավորական նյութերի պատրաստմանը մասնակցության համար, սակայն ավելի ուշ իշխանությունները հերքել էին վիրավորանքին Սուրուժուի մասնակցությունը: Այնուամենայնիվ, իսլամիստներն այրել են գրադարանը, որ գտնվում էր Տրիպոլիի պատմական կենտրոնում:

Դիտվել է՝ 2135

Մեկնաբանություններ